«Գոմիկըստաններում» ծվարած պորտաբույծներին պետք է հասկացնել, որ չեն պաշտպանում երկիրը. Կարապետյան՝ ադրբեջանցուն ծեծած հայերի մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր իր էջում գրառում է կատարել, որն ավելի ուշ հեռացվել է:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Երկու կոպեկ պետական նպաստի խաթր բարեկեցիկ «գոմիկըստաններում» (իրենցական ձևակերպում է) ծվարած պորտաբույծ տխմարամիտներին պետք է հասկացնել, որ իրենց ագրեսիվ ակցիաները չեն պաշտպանում երկիրը, այլ երկրի հողուջրին կպած համեստ տղաներն ու աղջիկները: Հակառակը` իրենց ինֆանտիլ վարքով վնասում են երկրին ու ժողովրդին:

Շարունակեք լռվցնել ձեր լագեռներում, ու աշխատեք շատ աչքի չընկնել, դա մեզ շատ ավելի օգուտ կտա»:

 

Կարապետյանի գրառմանն արձագանքել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը, ով գրել է. 

«Հակոբի հետ համաձայն եմ,իր գրածը վերաբերում է այն տեսագրությանը,որ դրսում ապրող հայերի մի խումբ ծեծել էր ադրբեջանցու։ Այո, չի կարելի էդ ձևով հարցեր լուծել,մենք էդ մակարդակից պետք է դուրս գանք։Բայց ակամայից հիշեցի օրեր առաջ Նաիրա Զոհրաբյանի ոչ հանրային,անձնական ՖԲ մեսինջերով մի կնոջ հայհոյանքներին տրված շատ զուսպ պատասախանը։ Հակոբի բնութագրմամբ՝ դրսում, նույն «լագերներում» ապրող մի կին ամենավերջին հայհոյանքներն էր տվել Զոհրաբյանին ու իր դստերը,մեղադրել,որ ինքը մի աման «լափի» համար հասել ա Ֆրանսիա ու Զոհրաբյանին մեղադրել,որ սաղ ինքն ա մեղավոր։Թե Զոհրաբյանը ինչի՞ էր մեղավոր,որ էդ կինը Ֆրանսիայի «լագերում լափ ա ուտում» հենց էդ կնոջ ձևակերպումն է եղել սա՝ տենց էլ անհայտ մնաց։Բայց Զոհրաբյանը իրեն անձնական մեսինջերով վիրավորած այդ կնոջը հենց անձնական մեսինջերով պատասխանել էր՝ տիկին ես մեղավոր չեմ,որ դուք ձեր հայրենիքում չեք ու մի աման լափի համար հասել եք Ֆրանսիա։Երևի հիշում եք,թե պատվիրված ու կոնկրետ ինչ արշավ սկսվեց Նաիրա Զոհրաբյանի դեմ,իբր սփյուռքին անպատվել է,էն դեպքում,որ որոշ ծառայություններ բնակվելով նրա հեռախոսի մեջ ամիսներ առաջ արված այդ միակողմանի արված պատասխանը հրապարակեց ու լարեց մեր սփյուռքահայերին Զոհրաբյանի դեմ,այն դեպքում,որ դա բացառապես մասնավոր դեպք էր ու խիստ անձնական հաղորդագրություն ու ուղղված միայն այդ կնոջը։Հակոբ Կարապետյանի հետ ինքս լրիվ համաձայն եմ,բայց արդյո՞ք նրա դեմ էդ ՖԱՍ հրամանը կլինի՝ խիստ կասկածում եմ։Ըստ օդում կախված լուրերի,Նաիրա Զոհրաբյանի դեմ այդ կեղտոտ,զզվելի արշավը մեր սփյուռքին մանիպուլացնելու մասով կազմակերպել էր ՀՀ սփյուռքի հանձնակատար՝ Զարեհ Սինանյանը։Արդյո՞ք Սինանյանը պատրաստ է նույնն անել Հակոբ Կարապետյանի դեմ....եզրակացությունները թողնում եմ ձեզ։Ի դեպ,սա հանրային հարթակում գրված որակումներ են,ինչը որևէ կերպ համեմատելի չէ Նաիրա Զոհրաբյանի անձնական պատասխանի հետ։Դե ձեզ տեսնեմ..... Հ.Գ. Հակոբ Կարապետյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղարն է»:

 

 

Քաղաքականություն