Քաղաքականություն

Պետք է օգնենք խաղաղ ճանապարհով լուծել երկու երկրների միջև տարիներ ձգվող հակամարտությունը. Ալգիմանտաս Դումբրավա

Պետք է օգնենք խաղաղ ճանապարհով լուծել երկու երկրների միջև տարիներ ձգվող հակամարտությունը. Ալգիմանտաս Դումբրավա
Լիտվայի Սեյմասի պատգամավոր, իշխող ֆերմերների և կանաչների միության անդամ, Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ալգիմանտաս Դումբրավան ֆեյսբուքյան իր էջում…

Լիտվայի Սեյմասի պատգամավոր, իշխող ֆերմերների և կանաչների միության անդամ, Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ալգիմանտաս Դումբրավան ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ մեկնաբանությամբ։


Ներկայացնում ենք մեկնաբանությունը․
«Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ` անհանգստությամբ եմ հետևում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին:

2019 թվականի հոկտեմբերին, որպես Սեյմասի պաշտոնական պատվիրակության անդամ, այցելեցի Հայաստանի Հանրապետություն։ Հաստատակամորեն կարող եմ պնդել, որ հայ ժողովուրդը չի մոռացել Լիտվայի հաճելի ժեստը, երբ վերջինս առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այցելության ընթացքում մենք անընդհատ լսում էինք Լիտվային ուղղված երախտագիտության և հիացմունքի խոսքեր: Վերջերս մենք նշեցինք մեր համագործակցության 25-ամյակը:

 

Ես հավատում եմ, որ նույնիսկ Հարավային Կովկասի երկրների համար այս տագնապալի ժամանակահատվածում Լիտվան մի կողմ չի կանգնի և կփնտրի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Առաջին հերթին դրան բանակցությունների սեղանի շուրջ պետք է հասնեն հակամարտության կողմերը։ Ես հասկանում եմ, որ սա հեշտ գործ չէ, բայց դա դրական արդյունքի նախապայման է: Կողմերին պետք է աջակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Հիշեցնեմ, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը Արևելյան գործընկերության անդամներ են, որին ակտիվորեն աջակցում է Լիտվան։ Ես հավատում եմ, որ բոլորս պետք է համախմբվենք և օգնենք խաղաղ ճանապարհով լուծելու երկու երկրների միջև տարիներ ձգվող հակամարտությունը` հանուն իրենց երեխաների խաղաղ և երջանիկ ապագայի»։

 

Ի գիտություն տեղեկացնում ենք, որ հայտարարության վերջում գրված է Politinė reklama՝ քաղաքական գովազդ, որը պայմանավորված է լիտվական օրենքներով նրա՝ որպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում Լիտվայի Սեյմասի պատգամավորության թեկնածու լինելու հանգամանքով։ Ըստ լիտվական օրենսդրության՝ թեկնածուները քաղաքական հայտարարություն անելուց առաջ նախընտրական շրջանում պարտադիր պետք է նման նշում կատարեն։

 

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250