ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ֆուդ Սիթի» շուկայից կեսգիշերին դուրս բերված հայկական ապրանքներով բեռնատարների վարորդներին աջակցում է հայ համայնքը
Ինչպես արդեն հայնտել ենք, այսօր Մոսկվայի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկից՝ գյուղատնտեսական «Ֆուդ Սիթի» շուկայից կեսգիշերին դուրս են բերվել հայկական ապրանքներով բեռնատարներ։
Միջադեպին հաջորդել է հայ համայնքի բողոքի ձայնը առ այն, որ բեռնատարներում գտնվող բնամթերքը արդեն փչանում է։
Ֆեյսբուքյան օգտատերերն էլ ահազանգում են, որ Մոսկվայի «Фуд Сити» շուկայի դատարկ այս հատվածում մինչև երեկ հայկական ծիրանով բեռնված բեռնատարներն էին կանգնած։ Գիշերը շուկայի ղեկավարությունը հայկական բեռնատարերը հանել են այդ տարածքից, փաստացի չթողնելով վաճառել ծիրանը։ Իրենց պատճառաբանմամբ այն արվում էր անվտանգության նկատառումներից ելնելով։ Երկու օր է, ինչ ադրբեջանցիները չէին գնում հայկական ծիրանը, բայց իրացման խնդիր չկար, ուրիշ գնորդներ կային։
Հիմա բոլոր արտահանողները լուրջ խնդրի առաջ են կանգնած, իրացման խնդիր կա։
Միջադեպին հաջորդել է հայ համայնքի աջակցությունը ազգակիցներին։ Տեղի հայերը առաջին անհրաժեշտ նպարեղենն ու պարագաներն են բերել վարորդներին։
Auroranews-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ այս հարցով զբաղվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանը։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Ամերիկահայերը բողոքի ցույց են անում Ադրբեջանի դեսպանատան մոտ. ադրբեջանցիները ևս հավաքվել են
Ամերիկահայերը բողոքի ցույց են անում Ադրբեջանի դեսպանատան մոտ. ադրբեջանցիները ևս հավաքվելեն։ «Ամերիկայի ձայն»-ը տեսանյութ...
Ուկրաինացի ազգայնականները ԶՈՒ-ից զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմի համար. Լուգանսկի ոստիկանության ներկայացուցիչ
Ուկրաինայի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաեւ զինված ուժերի նախկին եւ գործող զինծառայողների, որոնք...
Exclusive. Տեսանյութ. Կադրեր, թե ինչպես է Օնիկ Կարապետյանը անվնաս դուրս գալիս Սուքիասյանին պատկանող գրասենյակից
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին , որ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռ...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...