Քաղաքականություն

Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան կանգնել է երկու ճանապարհի առջև. Մարուքյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան կանգնել է երկու ճանապարհի առջև. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում:Նախ, սադրանքի դիմելով…

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում:
Նախ, սադրանքի դիմելով, հարձակվել է ՀՀ պետական սահմանի վրա` փորձելով ինչ֊որ առավելություն ձեռք բերել և դա դարձնել ներքին սպառման առարկա՝ բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ կոծկելու համար:

Սադրանքը ֆիասկո է ապրել, որից հետո Բաքվում ադրբեջանական իշխանությունները պատերազմ պահանջող բազմամարդ ցույցեր են կազմակերպել, որոնք իրենց հերթին հակաիշխանական բողոքի ակցիայի վերածվելու նշաններ են ցույց տվել։


Այժմ Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան կանգնել է երկու ճանապարհի առջև, երկուսն էլ՝ հղի իշխանության տապալման վտանգով:

Եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տևելու, ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ, որի արդյունքում տապալվելու է այսօրվա ռազմաքաղաքական էլիտան:

Եթե պատերազմ չսկսեն սանձազերծված սադրանքի և աննախադեպ կորուստներից հետո, ապա ներքաղաքական պատասխանատվության ու հրաժարականների լեգիտիմ պահանջով կրկին տապալվելու է ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Կարծես՝ ելք չկա, բայց ես կարծում եմ՝ ելք կա։ Ելքը կայանում է նրանում, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է դադարեցնի կրակը և ներողություն հայցի և՛ իր ժողովորդից, և՛ հայ ժողովրդից:

Ինչ մնում է գործող բռնաընտանեկան էլիտային, ապա նրանց տապալումը ժամանակի հարց է:

Նրանց անփառունակ վախճանին բան չի մնացել»:

 

 

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250