Հասարակություն

Գերմանացի բժիշկների խումբն ուղևորվեց Հայաստան

Գերմանացի բժիշկների խումբն ուղևորվեց Հայաստան
  Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան, այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից :  «Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և…

 

 

Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան, այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից : 

 

«Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան:

 

Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «#ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «#Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին #COVID19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով»,- նշվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250