Արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկրաձգումը բոլորիս համար պետք է ավելի մեծ զգոնության ազդակ լինի. Տիգրան Ավինյան
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկրաձգումը բոլորիս համար պետք է ավելի մեծ զգոնության ազդակ լինի:
«Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն: Համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն կառավարելի: Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու:
Ներկայումս դիտարկում ենք արտակարգ իրավիճակներում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենադրական փոփոխությունների հնարավորությունը», - ասաց ՀՀ պարետը:
Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հաստատված վարակակիրների թիվը հասել է 32 հազար 151-ի, որից փաստացի բուժում է ստանում 1 հազար 530-ը:
«Ունենք մոտ 20 հազար բուժված և մահվան 573 դեպք: 546 մարդ ծանր վիճակում է, 111-ը՝ ծայրահեղ ծանր: Թոքային օդափոխման սարքին միացված է 43 պացիենտ: Տանը բուժվում է մոտ 10 հազար անձ», - նշեց Տիգրան Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...