ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն փնտրում է քաղաքապետին. ո՞ւր է Հայկ Մարությանը, համավարակի ընթացքում ինչո՞վ է Երևանի քաղաքապետարանն աջակցում երևանցիներին
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ համավարակի ընթացքում Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի երևանցիները հնարավորինս մեղմ տանեն համավարակի հետևանքները:
Հայտարարությունը՝ ստորև.
«ՈՒ՞Ր Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Կորոնավիրուսի դեմ պայքարում շատ է խոսվում այն մասին, որ այն հաղթահարելը հիմնականում պայմանավորված է քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացմամբ: Ոստիկանական հաղորդագրությունների համաձայն մինչ այժմ ազգաբնակչության շրջանում կազմվել է դիմակ չկրելու և ընդհանրապես արտակարգ դրության ռեժիմի պայմանները չպահպանելու շուրջ 45 000 վարչական ակտ, որի մոտ 90 տոկոսը Երևանում:
Իսկ ինչ է արել Երևանի քաղաքապետարանը իր պարտականությունների և լիազորությունների սահմաններում, որպեսզի այդ վարչական ակտերը չկազմվեին, որպեսզի Երևանը և երևանցին հնարավորինս մեղմ տաներ համավարակի հետևանքները, ըստ էության՝ գրեթե ոչինչ:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները չեն շրջել քաղաքով՝ հնարավորինս չեն իրազեկել, սովորեցնելով, գործնական օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին՝ թե ինչպես պահել արտակարգ ռեժիմով պայմանավորված անհրաժեշտ աշխատանքային պայմանները, պատշաճ ախտահանում չեն իրականացրել հասարակական վայրերում և այլն և այլն:
Կամ գոնե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական տրանսպորտը ամենառիսկային վայրերից է և ըստ էության այս ընթացքում ոչ շահութաբեր, կարելի էր հույսը չդնել օրական մի քանի կոպեկ տուն տանող վարորդների ինքնագիտակցության վրա և ախտահանիչ պարագաների առկայությունը հասարակական տրանսպորտում ապահովեր Երևանի քաղաքապետարանը:
Տեսչական մարմինները մեկը մյուսին հերթ չեն տալիս ցույց տալու իրենց «պրոֆեսիոնալիզմը» տնտեսվարողների գործունեությունը կասեցնելու կամ մարդկանց տուգանելու առումով: Երևանի քաղաքապետարանը իր պատշաճ մասնակցությունը չի բերում համավարակի դեմ պայքարում և մնում է այն քաղաքական պոպուլիզմի տրամաբանության մեջ, որը որդեգրել են ներկա իշխանությունները առհասարակ, քիչ է մնում թե իշխանություններն ասեն «ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո դիմակ կրելու մեջ է»: Ժողովրդի ինքնագիտակցության վրա հույս դնելով և ամբողջ պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելով ոչ հարցը կլուծվի ոչ էլ կառավարիչները կդառնան ավելի լավը:
Այս ամենի տրամաբանության մեջ նորից հարց է առաջանում, ինչով է Երևանի քաղաքապետարանը աջակցում երևանցիներին: Նորից պիտի գանք ավանդական դարձած հարցին, որը ցավոք աստիճանաբար դառնում է ավելի հռետորական՝ «Ո՞ւր է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը»»:
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...