«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի մահվան գործով ակտիվ գործողություներ են կատարվում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր լրագրողական հետաքննությունը ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով վկա Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով բավականին ակտիվ գործողություներ են կատարվում, եւ այդ ակտիվությունը պատահական չէ:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով բավականին շահագրգռված է վերջինիս հարազատ եղբորորդին, որն իրավապահ մարմիններին տարբեր միջնորդություններ է ներկայացնում, որպեսզի գործով իրավապահները քննեն ամենատարբեր վարկածներ:
Մասնավորապես, Հայկ Հարությունյանի եղբորորդին, ուսումնասիրելով գործը, տեսել է, որ իրավապահներն այս կամ այն վարկածը չեն քննել, միջնորդում է, որ քննեն, իսկ իրավապահներին այլ ելք չի մնում, քան նրա միջնորդությունները բավարարել եւ քննության առարկա դարձնել նաեւ առաջարկվող վարկածները:
Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:
Հիշեցնենք նաեւ, որ այս գործով հետմահու նշանակվել են փորձաքննություններ, սակայն փորձաքննությունների եզրակացությունները դեռեւս չկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, 205 ապաքինված, 7 մահ
Հրապարակվել են կորոնավիրուսով վարակումների թարմացված տվյալները: Այսպիսով, հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վարակ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...