ՌԴ-ում կորոնավիրուսի պատվաստանյութ ստացած կամավորները իրենց լավ են զգում
Կամավորները, ովքեր երկու շաբաթ առաջ Բուրդենկոյի անվան ռազմական հոսպիտալում ստացել են կորոնավիրուսյան պատվաստանյութ, այս պահին իրենց լավ են զգում, բացասական արձագանքներ չկան: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հայտնում է tass.ru-ն:
«Պատվաստման պահից երկու շաբաթ անց, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կողմից Ն.Գ. Գամալեյիի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ Ռուսաստանի ՊՆ-ի կողմից անցկացվող կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումների մասնակիցների երկրորդ խմբի առողջական վիճակը հեևողական լավ է, բարդություններչկան»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի վարիչ, համահետազոտող Սվետլանա Վոլխիչնան նշել է, որ արդեն անցել է այն ժամանակահատվածի կեսը, որը նախատեսված է կամավորների հիվանդանոցում գտնվելու համար:
«Կամավորները դեռ երկու շաբաթ պետք է մնան հիվանդանոցում: Այսօր արյան նմուշ ենք վերցրել, հասկանալու համար թե իչպես է աշխատում իրենց իմունային համարգը»,- նշում է Սվետլանա Վոլխիչնան:
Ըստ Վոլչիխինայի, հաջորդ շաբաթ` առաջին պատվաստումից հետո 21-րդ օրը, պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը կներարկվի կամավորներին:
Պատվաստման «ուժեղացնող» տարբերակը ներառում է մարմնի պաշտպանիչ գործառույթների լրացուցիչ ավելացում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգութ...
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...