Հուլիսի 8-ին կպայթեցվի «Ձյունիկ սառնարանի» շենքը. կսահմանափակվի երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը
Վաղը՝ հուլիսի 8-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց - Արշակունյաց պողոտա - Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ կիրականացնեն հերթապահություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգութ...
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...