ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ մի քանի քաղաքացիներ, ովքեր «դեպորտ» են եղել պահվում են Ռուսաստանի հատուկ կացարանում՝ ճաղերի մեջ. ահազանգ
SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Հայաստանի քաղաքացի Կարեն Մաքսույանից, ով հայտնել է, որ արդեն մի քանի ամիս է՝ պահվում է Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքի՝ էմիգրանտների համար նախատեսված վայրում, որտեղ անմարդկային պայմաններ են, իսկ Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը ոչինչ չի ձեռնարկում՝ իրեն ու իր նման 3 քաղաքացիների Հայաստան տեղափոխումը կազմակերպելու ուղղությամբ:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Կարենն ասել է. «5 ամիս ա, գտնվում ենք Ռուսաստանի հատուկ կացարանում, մեզ ամեն օր խաբում են: Մարտի 12-ից գտնվում ենք Նիժնի Նովգորոդ քաղաքի հատուկ կացարանում, ահավոր վիճակ է այստեղ, ոչ նորմալ կերակրում են, ոչ նորմալ քնելու տեղ կա, 40-45 րոպե են թույլատրում, որ դուրս գաս, սետկի մեջ մնաս, տնեցիքի հետ խոսաս: Կոնկրետ ինձ՝ 1 օրվա համար վերցրեցին դեպորտ արեցին, բերին, գցին էստեղ, ու 5 ամիս ա, էստեղ եմ»։
«Մենք առաջարկել ենք, որ գրավով թույլ տան, դուրս գանք, դա էլ չեն թողնում»,- լրատվականին ասեկ է Կարենը՝ նշելով, որ իրենց՝ այդտեղ պահվելու պատճառը սահմանների փակ լինելն է. «Անընդհատ զանգահարում ենք դեսպանատուն, որ օգնություն խնդրենք, բայց դեսպանատանը հեռախոսներին չի պատասխանում, այստեղ մեզ մենակ տեր են կանգնում հայ համայնքի աշխատողներն ու Նիժնի Նովգորոդի հայկական դպրոցի տնօրենը»:
«Ինձ հետ մարդիկ կան, ովքեր մի հոգին՝ 7 ամիս է, մի հոգին՝ 9 ամիս, որ կացարանում են, եթե իմ պահով, ասենք, կարանտինը մեջտեղ ընկավ, իրենց ժամանակ դեռ կարանտին չկար: Մենք էլ չգիտենք, ում դիմենք, չգիտենք՝ ինչ անենք, մենք երեքս էլ անձնագիր ունենք, բայց ոչ մեկ Հայաստանից ոչինչ չի անում: Եկանք էստեղ, որ աշխատենք, ընտանիք պահենք…սա լրիվ գաղութ է, խնդրում ենք ձեր օգնությունը, էլ հնարավոր չէ»: Հատուկ կավցարանում պահվող քաղաքացիների ահազանգերին ու պահման պայմաններին անդրադարձել է նաեւ ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկը, որում ցուցադրվում է, թե ինչ պայմաններում են պահվում դեպորտի տակ գտնվող քաղաքացիները, որոնց մեջ են նաեւ հայերը: Ըստ հեռուսաալիքի պատրաստած տեսանյութի՝ հատուկ կացարանը իրական բանտ է՝ քրեակատարողական հիմնարկի օրենքներով ու կարգերով: Կացարանում պահվող քաղաքացիները նաեւ հացադուլ են հայտարարել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Եղեգնուտ գյուղում. մոտ 200 մարդ է հավաքվել. ArmDaily
Այս պահին լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում։ Շուրջ 200 հոգի դուրս են եկել փողոց՝ բահերով, եղաններով,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից
Ծրագրի շրջանակում միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր 2020 թվականի հունվարի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ օգուտ ու վնաս կարող է տալ պատվաստանյութն օրգանիզմին. Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թոորսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել պատվաստանյութերի մասին և կից գրառում ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառուցենք Հայաստանը նորովի. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանի հրապարակած տ...