«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:
Նա 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր Հայկ Հարությունյանի առաջին տեղակալի պաշտոնը եւ վերջինիս հոգահանգհստի օրը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ես ոչինչ չեմ կարող ասել։ Ողբերգական զգացողություն, միայն դա կարող եմ ասել, մնացածը վաղը չէ, մյուս օրը գերեզմանի մոտ կասեմ, ես խոսք ունեմ այնտեղ ասելու»:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Շուրջ երկու ամսից կլրանա նրա ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննության 1 տարին, եւ դեռեւս շատ հարցեր չեն էլ ստացել իրենց պատասխանները:
Սակայն նշենք, որ դեռեւս այս տարվա մարտի 20-ին գրել էր, որ գործով նշանակվել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Բացի այդ, նրանք հարցաքննությունների էին հրավիրել տարբեր մարդկանց, որոնք պատմել են՝ Հարությունյանը ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից:
Այս եւ այլ վկաների ցուցմունքները ձեռքի տակ ունենալով՝ նախաքննական մարմինը ողջ նյութերը ամբողջացնում է եւ, ինչպես կարգն է, ներկայացնում է փորձագետներին, եւ փորձաքննությունները հենց այս ամենի հետեւանքն են: Եվ նշանակելով այդ փորձաքննությունները՝ նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց։ Սակայն նկատենք, որ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռեւս չկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...