Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեռնոց նետել լրատվամիջոցների ազատությանը․ Ֆարմանյան
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեռնոց նետել լրատվամիջոցների ազատությանը կամ պատերազմ հայտարարել նրանց, ապա à la guerre comme à la guerre - պատերազմում, ինչպես պատերազմում: Թող գա, տեսնենք, թե ում մերը տղա կբերի: Պարտվելու է: Խայտառակ է պարտվելու: No Pasaran!
Ասեմ, որ ArmNews ժամանած ոստիկանները բացառիկ բարեկրթությամբ օժտված, շատ գրագետ և օրինակելի ծառայողներ էին: Պետական ծառայողներ, ովքեր մեզանից ավելի լավ ու սեփական մաշկի վրա են զգում ու հասկանում երկրում ստեղծված էս կրկեսային ու աղետալի իրավիճակի անլրջությունն ու երազում, որ օր առաջ այս ամենին վերջ տրվի:
Բացատրում եմ, ասում եմ, որ տասնամյակներ շարունակ մեր երկրի միջազգային, ժողովրդավարական հեղինակությունը, տասնյակ խնդիրներով հանդերձ, հիմնված է եղել նաև լրատվամիջոցների ազատության մեր ունեցած ձեռքբերումների վրա: Ձեռքբերում, որ հարյուրավոր մարդկանց տևական պայքարի, կամքի, տեսլականի, զոհողության ու նվիրումի արդյունք է: Ու բացատրում եմ, որ լրատվամիջոցների ու խոսքի ազատության հանդեպ նման ոտնձգությունները տասնամյակներ շարունակ հարիր է եղել մեր հարևաններից Ադրբեջանին եւ Թուրքիային: ԵԽԽՎ-ում ու միջազգային այլ ատյաններում մենք ինքներս ենք նման դեպքերը օգտագործել` վերածելով բանաձևերի ու հայտարարությունների: Բացատրում եմ ու ոստիկանների աչքերում կարդում տոտալ համաձայնություն: Տոտալ: Այս պայքարում իրականում մենք բոլորս միասին ենք: Ու հաղթելու ենք»:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները ներխուժել էին հեռուստատեսություն՝ վարույթ հարուցելու ծանուցմամբ։ Դիմակ չկրելու հարցն է առանցքում, հիմնավորումը՝ պարետի որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...