Լուսարձակներ գողացած անձը դեպքից մեկ օր անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց. գողոնը չկա
Հունիսի 30-ին, ժամը 15-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Գյուլբենկյան փողոցի բակերից մեկում կայանված «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենայի լուսարձակները:
Օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց: Պարզվեց` գողությունը հունիսի 29-ի ժամը 13.30-ից մինչեւ հունիսի 30-ի ժամը 14.50-ն ընկած ժամանակահատվածում է կատարվել:
Համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց:
Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Մարգարյան փողոցի 30-ամյա մի բնակիչ:
Հուլիսի 1-ին կասկածվողը Հրազդանի կիրճից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ադրբեջանական հենակետից. ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին
Ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին․ տեսանյութ ադրբեջանական հենակետից: Ինչպես նշում է Տեսանյութը տարածում են ադրբեջանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում». Փաշինյան
Երեկ՝ հունիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավո...
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...