Կա՛մ իշխանություններն են խելքները գցել, կա՛մ մեզ են խելագար համարում. Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժամանակակից Հայաստանի քրոնիկները:
Երբ իշխանությունները փորձում են բոլորին համոզել, որ իրենք գործում են իրավական նորմերին համապատասխան, ապա ակամա այնպիսի զգացողություն է առաջանում, որ կա՛մ իշխանություններն են խելքները գցել, կա՛մ մեզ են խելագար համարում:
Ահա միայն մի քանի էպիզոդ այսօրվա Հայաստանից. Ոստիկանությունը շարունակում է հակաիրավական գործողություններ և հարցաքննություններ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների դեմ:
Ոստիկաններն ապօրինի խոչընդոտում են Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունների կատարմանը: Կորոնովիրուսով հիվանդացածների քանակն ավելացել է մոտ 600-ով ընդամենը մեկ օրում: Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված, դիմակ-գրոհ է անցկացվել «ԱրմՆյուզի» գրասենյակում:
Ակտիվորեն շրջանառվում են հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրումների ուղեվարձի կտրուկ բարձրացման մասին լուրերը: Առողջապահության նախարարությունը կորցնում է կորոնավիրուսից զոհվածների
մարմինները: Իհարկե, ես ներողություն եմ խնդրում, բայց ի՞նչպես կարելի է անվանել ողջ այս անհեթեթությունը, որ կատարվում է երկրում»:
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...