ՀՔԾ-ն` Արթուր Ղազինյանի հայտարարության վերաբերյալ
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի այսօրվա հայտարարությունների վերաբերյալ ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել։
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2020 թ. հունիսի 12-ին իր կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը, մի շարք հայտարարություններ է արել, որոնք դուրս են որոշման ընդհանուր կոնտեքստից եւ չեն համապատասխանում դրա բովանդակությանը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետեւյալը:
Արթուր Ղազինյանի հաղորդմամբ նշված հանգամանքները պարզելու, քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի կողմից կատարվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ քննության արդյունքներով վերջնական օբյեկտիվ որոշում կայացնելու համար: Արդյունքում՝ պարզվել է, որ հանցագործության մասին հաղորդում տված անձ Արթուր Ղազինյանը մի շարք սուբյեկտիվ դատողություններ ներկայացրել է իբրեւ պաշտոնատար անձանց կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններ:
Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համատեղ վերլուծության եւ գնահատման արդյունքում ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ ՀՀ գործադիր իշխանության որեւէ պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը կամ մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երեւույթների վերաբերյալ տեղեկություն է թաքցրել կամ աղավաղել կամ կատարել պետական ծառայության դեմ ուղղված որեւէ հանցավոր արարք, հետեւաբար` վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 278-րդ կամ այլ հոդվածով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, եւ որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Ինչ վերաբերում է Արթուր Ղազինյանի կողմից նշված այն հանգամանքին, որ ՀՔԾ-ի պատասխանում նշված է, թե ինքը դատողություններ է արել կորոնավիրուսով վարակվելու առաջին գրանցված դեպքից 5-ից ավելի ամիս հետո, ապա անհրաժեշտ ենք համարում փաստել, որ վարույթն իրականացնող մարմինը կասկածի տակ չի դրել այն հանգամանքը, որ նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված առաջին դեպքը Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 2020թ. մարտի 1-ին, ինչի մասին հստակ հիշատակված է քննիչի որոշման մեջ: Որոշման տեքստում միայն մեկ անգամ հանդիպող «առաջին հաստատված դեպքից ավելի քան 5 ամիս» ձեւակերպումը ընդամենը տեխնիկական վրիպակ է: Ավելին, հետագա շահարկումներից խուսափելու համար, ինչպես նաեւ կարեւորելով հասարակության կողմից անաչառ եւ ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը` քննիչի որոշումն ամբողջությամբ կցվում է»։
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...