Ցորենի սերմացուի սուբսիդավորման ծրագիրը մշտական չի լինելու, կտևի 2 տարի. Փաշինյան
Շատ կարեւոր է արձանագրել, որ մենք ցորենի սերմացու չենք տալիս գյուղացուն, մենք սուբսիդավորում ենք սերմացուի ձեռք բերումը, իսկ թե ումից ձեռք բերի սերմացուն, դա գյուղացին է որոշում: Այս մասին, այսօր՝ հուկլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին:
Նշենք, որ այս ծրագրով նախատեսվում է, որ եթե գյուղացին որոշի գնել ցորենի որակյալ սերմացու, ապա կառավարությունը կսուբսիդավորի մեկ կգ գնի մեջ 70 դրամի չափով:
«Այս ծրագիրը մշտական չի լինելու, այս ծրագիրն ունի բովանդակային կարեւոր մի առանձնահատկություն. Այսօր մեր գյուղացիները շատ հաճախ ցանում են նախորդ տարի իրենց դաշտից ստացած ցորենը: Դա իր հերթին բերում է բերքատվության նվազման: Դա բացատրվում է նրանով, որ չկան բավարար միջոցներ որակյալ սերմացու գնելու համար:
Մենք այս պրոցեսով ուզում ենք ցույց տալ, որ որակյալ սերմացուի դեպքում գյուղատնտեսությունը կարող է լինել շահութաբեր գործունեություն, երկրորդը, մենք ուզում ենք գյուղացիական տնտեսություններին բերել ֆինանսական մի ցիկլի, որ արդեն ամեն տարի ստացած իրենց հավելյալ եկամուտներից հաշվարկեն հաջորդ տարվա սերմացուի ձեռքբերումը իրենց հաշվի: Այսինքն մենք 1 տարի, հնարավոր է՝ երկու տարի, այս ծրագիրն իրականացնենք, որ գյուղացիա վրա: կան տնտեսություններում առաջանա բյուջե, որը կօգտագործվի սերմացու ձեռք բերելու համար: Այս ծրագիրը անիմաստ կլինի, եթե անընդհատ շարունակվի»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ բերքատվությունը շատ հաճախ ցածր է նաեւ այն պատճառով, որ 10 տարի շարունակ նույն վայրում նույն մշակաբույսն են ցանում:
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...