«Շնորհավո՛ր, Սերժ Ազատովիչ՝ լեգենդար քաղաքական գործիչ». համացանցում քննարկվում է Մհերի շնորհավորանքը
Համացանցի քննարկման թեման է դարձել երգիչ Մհերի շնորհավորանքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ֆեյսբուքյան իր էջում երգիչը գրել է. «Շնորհավո՛ր, Սերժ Ազատովիչ: Շնորհավո՛ր, լեգենդար քաղաքական գործիչ, շնորհավո՛ր, Արցախի հերոս: Մաղթում եմ Ձեզ առողջություն և կովկասյան երկարակեցություն: Ես ձեզ համարում եմ իսկական երկրի ղեկավար, ով, լսելով ժողովրդի ձայնը 2018 թվականին, առանց արյան կաթիլի, իշխանությունը տվեց նոր քաղաքական գործիչներին: Այսօր հեղափոխությունը, որը իրականացրել է ժողովուրդը, նման է վերմակի, որը բոլորն ուզում են քաշել իրենց վրա: Մի օր վերմակը կպատռվի, կմնան միայն կտորներ, բայց արդեն ուշ կլինի:
Այդ ընթացքում մենք շատ բան կկորցնենք: Դուք ինձ համար պետական մտածողություն ունեցող մարդու օրինակ եք, որի համար ժողովրդի ձայնն ամեն ինչից և բոլոր պաշտոններից առավել էր և կարևոր: Ես հաճախ եմ լսում, որ Դուք ընդունում եք սխալներն ու սայթաքումները։ Կարծում եմ՝ սա ուժեղ մարդու հատկանիշ է, որը այսօր չունեն Նոր Հայաստանի նոր քաղաքական գործիչները: Մարդուն միշտ հիշում են իր կատարած գործերի համար՝ անկախ իր դիրքերից և պաշտոնից:
Մաղթում եմ Ձեզ ուժ, կորով և քաջառողջություն։ Պետականաշինության գործում Ձեր անուրանալի ավանդը հարգանքի է արժանի։ Ձեր անցած ճանապարհը հայրենասիրության օրինակ է, Ձեր լրջախոհությունն ու ներողամտությունը՝ մարդ մնալու դաս։
Աստված պահապան Ձեզ և մեր Հայրենիքին։
Պատի՛վ ունեմ, պարոն Նախագահ»։
Նմանատիպ հոդվածներ
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...