Պատկերացրեք, եթե կոտրեին իշխանամետ ԶԼՄ-ների կայքերը. ԱԱԾ-ից 3 օր հետո են արձագանքել «Գոլոս Արմենիի» դիմումին. Տիգրան Միրզոյան
Օրեր առաջ հայտնել էինք, որ կոտրել են «Գոլոս Արմենիի» թերթի կայքը: Թերթի լրագրող Տիգրան Միրզոյանը ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է հայտնել կատարվածից:
«Պատկերացրեք, եթե կոտրեին «Հայկական Ժամանակ» կայքը կամ այլ իշխանամետ ԶԼՄ-ներ, ինչպիսի ճռռոցներ, գոռոցներ և ի՞նչ սպառնալիքներ կհնչեին Նիկոլ Փաշինյանի շուրթերից: Չորս օր առաջ հաքերային հարձակման է ենթարկվել «Գոլոս Արմենիի» թերթի կայքը, և ոչնչացվել են շուրջ 20 տարվա բազաները։ Թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանը «Իրատեսի» հետ զրույցում պատմեց, որ նույն օրը դիմել են ԱԱԾ, սակայն կառույցից ընդամենը երեկ երեկոյան, այսինքն 3 օր հետո զանգել են ու ասել, որ դիմեն ոստիկանություն։ Ստացվում է, որ 3 օր էր պետք ԱԱԾ-ին՝ հասկանալու, որ այդ հարցով պիտի ոստիկանությունը զբաղվի։ Տիկին Նախշքարյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան դիմել է նաև ոստիկանություն։ Իսկ մինչ այդ խմբագրությունը սեփական ուժերով որոշ նյութեր վերականգնել է, մյուսների ուղղությամբ էլ աշխատում են։ Հարցին` կասկածներ կա՞ն, թե ով կարող էր նման բան անել, Ֆլորա Նախշքարյանը նշեց, որ իրենք անդրադառնում են տարածաշրջանում կատարվող զարգացումներին, ներքաղաքական թեմաներին, ուստի «չուզողներ» կլինեն և ներսից, և դրսից։ Սեփական եզրահանգումներն ունենալով հանդերձ, Նախշքարյանը գերադասում է սպասել իրավապահների արձագանքին»,- գրել է լրագրողը:
Հավելենք, որ AuroraNews-ը տեղեկացել է, որ այս պահին թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանը գտնվում է ոստիկանությունում:


Նմանատիպ հոդվածներ
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...