Մոտ 40 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար է տրամադրվել ապրիլ ամսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում. Analitik
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2020 թվականի գարնանային ամիսներից միայն ապրիլին է տրամադրվել պարգևավճար՝ շուրջ 40 մլն դրամ: Նախարարությունից Analitik.am-ին հայտնել են, որ ապրիլին պարգևավճարի համար տրամադրված գումարը կազմել է 39 467 785 դրամ, որից 4 098 645 դրամը ծախսվել է նախարարի և փոխնախարարների պարգևավճարների վրա, իսկ 35 369 140 դրամը՝ նախարարության մյուս աշխատակիցների:
Մարտ ամսին ԱՍՀ նախարարությունում աշխատավարձի համար տրամադրվել է 138 միլիոն 848 հազար դրամ, որից 6,5 միլիոնը կազմել է նախարարի և նրա տեղակալների աշխատավարձը:
Ապրիլ ամսին աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցները կազմել են 172 123 094 ՀՀ դրամ, որից 2 579 460 ՀՀ դրամը՝ նախարարի և վերջինիս տեղակալների աշխատավարձ, իսկ 169 543 634 ՀՀ դրամ՝ նախարարության մյուս աշխատակիցների աշխատավարձ:
Մայիս ամսին աշխատավարձի համար տրամադրվել է 136 739 605 ՀՀ դրամ, որից 3 907 569 ՀՀ դրամ կազմել են նախարարի և նախարարի տեղակալների աշխատավարձն, իսկ 132 832 036 ՀՀ դրամ՝ նախարարության մյուս աշխատակիցներինը:
Մարտ-մայիս ամիսներին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատավարձներն ընդհանուր կազմել են 447 710 704 ՀՀ դրամ, պարգևավճարները՝ 39 467 785 ՀՀ դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...