Իտալիայից Հայաստան է ժամանել բժիշկների 11 հոգանոց խումբը՝ անհրաժեշտ առողջապահական պարագաներով
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում Իտալիայի դեսպանության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով (Emergency Response Coordination Center - ERCC) հունիսի 26-ին Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողներից կազմված մարդասիրական առաքելությունը: Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բժշկական անձնակազմին օդանավակայանում դիմավորել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը:
Առաքելությունը Հայաստանում գործունեություն կծավալի երեք շաբաթ:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...
11 երկրում, այդ թվում՝ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ է. ԱՀԿ
Առողջապահության հանմաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտավախություն է հայտնել Եվրոպայում կորոնավիրուսի ակտիվ տարածման վ...
Դեպի Երևան և Երևանից սպասվող թռիչքների մասին
Ս. թ.հունիսի 27-ին, 28-ին, 29-ին և հուլիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամ...