Հայաստանն Հարավային Կովկասում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է․ BBC-ի անդրադարձը
Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում Covid-19-ից ամենաշատ տուժած երկիրն է, որտեղ ամեն օր գրանցվում են հարյուրավոր նոր դեպքեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ինքն էլ վարակվել էր կորոնավիրուսով, ճգնաժամը լուծելու կապակցությամբ բախվում է աճող քննադատության։ Սակայն իշխանություններն ասում են, որ երկիրը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ արգելափակում-լոքդաուն:
BBC-ի պատրաստած տեսանյութում նշվում է, որ Հայաստանի հիվանդանոցները ճնշման տակ են, անդրադարձ է կատարվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքին, պաշտոնանկություններին, սակայն դա չբավարարեց Հայաստանի քաղաքական ընդդիմությանը, որը պահանջում է ամբողջ կառավարության հրաժարական։
«Հաջորդ օրը վարչապետն աշխատանքից ազատեց գեներալին և ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի, սակայն դա չգոհացրեց Հայաստանի քաղաքական ընդդիմությանը, որը համավարակի դեմ պայքարը ձախողելու համար պահանջում էր կառավարության ամբողջական կազմի հրաժարականը»,-շարունակում է թղթակիցը՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի աշխարհում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշներից մեկը:
Ռեպորտաժում ներկայացվում է նաև քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանի խոսքը: Վերջինս BBC-ի հետ զրույցում ՀՀ իշխանությունների՝ համավարակի դեմ վարած պայքարը «լիակատար աղետ» է որակել:
Նշվում է, որ Հայաստանում բիզնեսները վերաբացվեցին ապրիլին, սակայն վարակակիրների թիվը շարունակում է աճել։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքերով, «մենք նպատակ չունենք արմատախիլ անելու վարակը, քանի որ դա հնարավոր չէ» և «եթե մենք ունենաք փակ սահմաններ 1 տարի, փակ բիզնեսներ՝ կրկին 1 ամիս, ապա կմեռնենք այլ պատճառներից»։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուժաշխատողին կանչեք. ԱԺ-ում պատգամավորի ինքնազգացողությունը վատացավ
Ազգային ժողովի այսօրվա՝ հունիսի 24-ի նիստի ժամանակ վատացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ապրել live-ո՞ւմ, թե՞ լավ ապրել». Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 11-րդ մասի նախաբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոցի անբարոյական կնոջ նման է իրեն պահում. նախկին պատգամավորը` Փաշինյանի մասին
«Պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում։ Մենք պետք է վարձահատույց լինեինք ՍԴ-ին, որովհետև շատ ցինիկորեն իշխող...