ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոցի անբարոյական կնոջ նման է իրեն պահում. նախկին պատգամավորը` Փաշինյանի մասին
«Պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում։ Մենք պետք է վարձահատույց լինեինք ՍԴ-ին, որովհետև շատ ցինիկորեն իշխող ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարձակվել է ՍԴ-ի վրա եւ ոչ մի օրենք չի ճանաչում: Ես կարծում էի, որ այսօր այս փողոցները պետք է փակվեին, որովհետեւ իրենք օգտագործում են կորոնավիրուսը, հակաօրինական օրենքներ են ընդունում, Սահմանադրությունն են ցեխաջրի մեջ գցում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը: Ցավոք այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի շրջանակում փոխել իշխանությունը՝ հնարավոր չէ, որովհետեւ ինքը բացարձակ հակաօրինական դաշտում է գտործում Փաշինյանը: Ինչպես ինքը իրականացրեց պետական հեղաշրջում, անշուշտ ուժային որոշ կառույցների հետ միասին, հիմա պետք է հենց պետական պահպանության օբյեկտները գրավելով, կլինի ռադիոտուն, հեռուստատեսություն, կլինի պետական պահպանության տակ գտնվողն մյուս օբյեկտները, պետք է գրավել և իրեն վռնդել իշխանությունից: Իրենք պետությունը տանում են դեպի կործանում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
Մանրամասները՝ armdaily.am-ի տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուժաշխատողին կանչեք. ԱԺ-ում պատգամավորի ինքնազգացողությունը վատացավ
Ազգային ժողովի այսօրվա՝ հունիսի 24-ի նիստի ժամանակ վատացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ապրել live-ո՞ւմ, թե՞ լավ ապրել». Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 11-րդ մասի նախաբ...
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ են հրավիրել
«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ: Այս...