ՊԵԿ–ում ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը. վարակակիրների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ կան
Հայաստանում կորոնավիրուսի համավարակը լայն թափով տարածվում է նաև պետական կառույցներում։ NEWS.am–ի տեղեկություններով՝ կորոնավիրուսի մի քանի տասնյակ դեպքեր են հաստատվել Պետական եկամուտների կոմիտեում՝ մասնավորապես հարկային տեսուչների շրջանում. վարակակիրների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ կան։
Մասնավորապես՝ օրերս կորոնավիրուսի թեստավորումներ են իրականացվել նույն շենքում տեղակայված Շենգավիթի և Էրեբունու հարկային տեսչությունների աշխատակիցների շրջանում, որոնցից շատերի մոտ հաստատվել է վարակը։ Աշխատակիցներն ինքնամեկուսացված են և բուժում են ստանում տանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմիններում արձանագրված դեպքերի մասին։ Մասնավորապես, կորոնավիրուսով վարակման դեպքեր էին արձանագրվել Ազգային ժողովում, մի քանի նախարարություններում, Վճռաբեկ դատարանում, Երևանի և մարզային դատարաններում, ՔԿՀ–ներում և այլ գերատեսչություններում, սակայն ներկայումս ամենից շատ վարակակիրներ կան առողջապահության ոլորտում՝ մեծամասամբ բուժաշխատողների շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...