ԲՀԿ-ին ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է եւս երկու ստորագրություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է եւս երկու ստորագրություն: ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետի համաձայն՝ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում:
News.am-ի հաղորդմամբ՝ այս պահին ԲՀԿ-ն ունի 25 ստորագրություն. ստորագրել են խմբակցության բոլոր պատգամավորները:
Ըստ օրենքի պահանջի՝ անհրաժեշտ է 27 ստորագրություն՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին կոչ անելով միանալ այս նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: ԲՀԿ-ն մտադիր է դիմել ՍԴ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...