Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրական համակարգի մասին սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունն ընտրական համակարգի փոփոխության վերաբերյալ՝ 2020 թվականին անցկացվելիք ընտրություններին ընդառաջ:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այսօրվա նիստը բոյկոտել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որն օրենսդիր մարմնում ներկայացված է վեց մարդուց կազմված խմբակցությամբ: Քվեարկության համար գրանցվել են 142 պատգամավոր: Օրինագծի ընդունմանը կողմ են արտահայտվել 136-ը, դեմ՝ 5-ը:
Փոփոխությունների նախագծի համաձայն՝ 2020-ի խորհրդարանական ընտրություններում 120 պատգամավոր կընտրվի համամասնական համակարգով և 30 պատգամավոր՝ մեծամասնական:
Փոփոխությունները ենթադրում են նաև ընտրական անցումային շեմը կուսակցությունների համար 5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, իսկ դաշինքների համար անցումային շեմը, համապատասխանաբար, կկազմի այնքան տոկոս, որքան կուսակցություն ընդգրկված կլինի միավորման կազմում: Փոփոխությունների համաձայն՝ կուսակցությունը կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել, եթե հավաքի ընտրողների ձայների 40 տոկոսը:
Այս տարբերակով ընտրությունների անցկացումը «Վրացական երազանք» իշխող կուսակցության և ընդդիմության միջև մարտի 8-ին կնքված համաձայնության մի մասն է:
Խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 31-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...