Ոստիկանությունը հերքում է մի բան, ինչը ես չեմ ասել․ Միքայել Մինասյան
Ոստիկանությունը հերքում է մի բան, ինչը ես չեմ ասել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով իր կողմից բարձրաձայնված ադամանդի ապօրինի բիզնեսի և դրա վերաբերյալ ոստիկանության հերքման տեսանյութին։
«Հիշում եք չէ, որ Նիկոլ Փաշինյանը ինքնամոռաց գնաց, բացեց այդ գործարանը։ Հետո մենք բոլորս իրար հետ հասկացանք, որ Հայաստանից արտահանվել է 20 մլրդ դրամի ադամանդ, որից հետո օրեր առաջ ոստիկանությունը, անկասկանալի ֆիլմով ըստ իրենց հերքում է իմ պատմություն է։ Չհասկացա, դուք ի՞նչն եք հերքում։ Դուք հերքում եք մի բան, որը ես չեմ ասել։ Դուք ասում եք՝ և այսպիսով, Միքայել Մինասյանի ասածը, որ այս, այս և վերջում՝ Հայաստանից չի արտահանվել օրինական ադամանդ։ Սիրելիներս, ես չեմ ասել, որ դա անօրինական արտահանում է, ես ասել եմ, որ դա անօրինական ադամանդ է»,- ասաց դեսպանը։
Միքայել Մինասյանի խոսքով՝ ՀՀ-ում չկա 1400 ադամանդ մշակող, որոնք կարող էին 2020 թ-ի առաջին 3 ամիսների ընթացքում 20 մլրդ դրամի ադամանդ մշակել․ «Չկա, և դուք դա չեք հերքում։ Եվ ինչ-որ թվեր դուք ասում եք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված, դա չի նշանակում, որ մենք հավատում ենք։ Մենք էշ և գիժ չենք, դուք եք մեզ դրել գժի տեղ և մենք գիտենք, որ դուք եք գիժը»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...