Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից. Հասմիկ Մանուկյան
Ֆեյսբուքյան օգտատեր, ավիացիայի վարչության նախկին աշխատակից Հասմիկ Մանուկյանը գրում է.
«Մի փաստ էլ ես պատմեմ Նիկոլ Փաշինյանի անփառունակ անցյալից:
Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից՝ հասնելով նրան, որ իր թերթը գնվի և դրվի օդանավերում:
Բայց պատմեմ սկզբից. 1999-2001 թթ. աշխատում էի ավիացիայում: Ծանր տարիներ էին, փորձում էինք քիչ-քիչ ոտքի հանել ոլորտը, բայց կար մի թերթ, որը նպատակաուղղված թիրախավորում էր, կեղտոտ ստեր գրում՝ անգամ ձեռքբերվող բարձրորակ ինքնաթիռներն էին սևացնում, թե իբր վատն են, մաշված են և այլ ստեր:
Մի քանի նման հրապարակումից հետո երբ դիմեցինք պարզաբանում և հերքում տպելու համար, ասացին, որ այդ հարցով թերթի տերն է զբաղվում՝ Նիկոլը: Եթե կարճ, ապա այս ամենի վերջում ավիացիայի վարչությունը ամսական 300 դոլար կաշառք էր տալիս Նիկոլին, ինչը այն ժամանակվա մասշտաբով ահռելի գումար էր և նա շանտաժով հասավ նրան, որ սկսեցինք գնել իր թերթը և բաժանել օդանավերում: Սա է ողջ իրականությունը: Ու հիմա սիրտս պայթում է, որ այս լկտի, սուտասան սրիկան կույսի դիմակ է հագել:
Առաջին թալանչին ու կոռուպցիոները դու ես, Նիկոլ»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...