Վենետիկի հանձնաժողովը հաստատել է իր կարծիքը Բադասյանի կողմից հանձնաժողովին առաջադրված հարցերի վերաբերյալ
Վենետիկի հանձնաժողովը հունիսի 19-ին հաստատել է իր կարծիքը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից հանձնաժողովին առաջադրված հարցերի վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Հանձնաժողովը կարծիքում շեշտել է, որ գործող իշխանությունների նպատակը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ՍԴ մոդելը փոփոխելը և այդ մոդելից հետ կանգնելը չէ, ինչպես նաև չկա նպատակ ներդնելու այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան քաղաքական մեծամասնությանը վերահսկել դատավորների նշանակման գործընթացը: Հակառակը, պարզ է, որ իշխանությունների նպատակն է ապահովել, որ նոր դրույթներն իրագործվեն, և ՍԴ կազմը հնարավորինս շուտ արտացոլի այդ դրույթներով ներդրվող ժողովրդավարական չափանիշները: Սա լեգիտիմ նպատակ է»,- նշեցին նախարարությունում։
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության, Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքը պաշտոնապես կհրապարակի հունիսի 22-ին՝ երկուշաբթի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...