Թանկացումների նոր ալիք է սպասվում․ գազի գնի բարձրացման հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլեւ գյուղմթերքը: Պատճառը հուլիսի 19-ից սպասվող գազի գնի բարձրացումն է:
Նման որոշում երեկ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:
Նշենք, որ Հայաստանի համար գազի գնի փոփոխությունը լուրջ խնդիրներ կառաջացնի. այն բացասական կազդի տնտեսվարող սուբյեկտների վրա, կհանգեցի թանկացումների թե՛ բեռնափոխադրումների ոլորտում, թե՛ արտադրություններում, որտեղ կիրառվում է գազը: Օրինակ՝ ջերմոցատեր Գագիկ Բաբախանյանին, որը 1400 քմ ջերմոց ունի, խիստ զայրացրել է գազի գնի բարձրացումը. «Ես անընդհատ այդ մասին եմ մտածում, չգիտեմ՝ զայրույթս ինչպես մեղմեմ, առանց այն էլ թանկ էր, սպառածի դիմաց մի կերպ ենք վճարում:
Ճգնաժամային վիճակ է ստեղծվելու: Ես արդեն մտածում եմ չզբաղվել լոլիկի մշակությամբ. ավելի լավ է չմշակես, որովհետեւ վնասով ենք դուրս գալիս: Այս տարի էլ վատ սկսվեց՝ արտակարգ դրություն, ամբողջ աշխարհում ճգնաժամ. մարդիկ չեն աշխատել, գնողունակ չեն, տներից չեն կարողացել դուրս գալ, փակ են նաեւ ռեստորանները, հանրային սննդի այլ օբյեկտներ, որոնք լոլիկի սպառողներից են, չենք կարողացել իրացնել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...