Մե՞ծ արտոնություն է, որ փորձում եմ փրկել իմ կյանքը, առողջությունը. Ալեն Սիմոնյանը ոստիկանի ուղեկցությամբ է շրջում
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արդեն մեկ ամիս է, ինչ շրջում է ոստիկանի ուղեկցությամբ: Այս մասին այսօր նա ասել է «իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Ես նույնպես ինձ հետ ունեմ ոստիկանության աշխատակից, արդեն մեկ ամիս է, ինձ հետ շրջում է»,- նա՝ անդրադառնալով նաև ՀՀ վարչապետի անվտանգության ուժեղացմանը:
Սիմոնյանն ասել է, որ անվանական, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքից հետո է դիմել ոստիկանի պաշտպանությանը ընկերների, բարեկամի խորհրդով: ՀՀ Աժ փոխնախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ որ դեպքից հետո է այդ անհրաժեշտությունը առաջացել: Ասել է, որ լրագրողները շատ լավ էլ գիտեն այդ մասին:
«Մե՞ծ արտոնություն է, որ փորձում եմ փրկել իմ կյանքը, առողջությունը»,- եզրափակել է խոսքը Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողների այն հիշեցմանը, թե ԱԺ պատգամավորներին պետական պահպանություն չի տրամադրվում, ո՞ր արտոնությունից է Սիմոնյանն օգտվում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...