Թիվ 1 հիվանդանոցում 90 վարակված աշխատակից է, կորոնավիրուս է հաստատվել նաև տնօրենի մոտ
ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ թիվ 1 հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանի մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել, նրա վիճակը ծանր է։ Փորձեցինք տեղեկությունները ճշտել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից։
«Ճիշտ է Ձեր տեղեկատվությունը, սակայն առհասարակ էթիկապես ճիշտ չեմ գտնում հանրայնացնել մարդու անձնական առողջության վերաբերյալ տվյալները, ինչը գործընկերային սկզբունքով խորհուրդ եմ տալիս նաև Ձեզ, իսկ ինչ վերաբերվում է բժշկի առողջական վիճակի մասին, եթե դա Ձեզ մտահոգում է ապա ասեմ, որ ներկա պահին հիվանդանոցի տնօրենը մեկուսացված է, որևէ գանգատ չունի, հուսով ենք, որ հիվանդության ողջ ընթացքը ևս ասիպտոմ կլինի»։ Մեզ տեղեկություններ էին հասել, որ թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում աշխատակիցների շրջանում տասնյակ վարակվածներ կան։ Շուշան Դանիելյանը նշեց, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ընդհանուր 90 վարակակիր աշխատակից կա՝ 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից և 7 կլինիկական օրդինատոր։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...