Շտապօգնության ծառայությունը հայտնել է 1-03 համակարգի ծանրաբեռնվածության մասին
Կանչերի գրանցման 1-03 համակարգը ծանրաբեռնված է ստացվող բազմաթիվ կանչերի պատճառով: Այս մասին տեղեկանում ենք «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջից:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի համաքաղաքացիներ,
Կանչերի գրանցման 1-03 համակարգը ծանրաբեռնված է ստացվող բազմաթիվ կանչերի պատճառով:
Ներկա դրությամբ համակարգի կանչեր ընդունելու հնարավորությունը միևնույն պահին 6 կանչ է, միևնույն պահին 7 և ավելի զանգերի դեպքում 1-03 կարճ համարը զբաղված է:
Այս խնդրի հետ առնչվելու հավանականությունը, հատկապես, մեծ է «Պիկ» ժամերին` 18-00-ից մինչև 24-00, երբ մեկ ժամվա ընթացքում ստանում ենք մինչև 130-150 կանչ: Մեկ կանչի ընդունումն ու համապատասխան բրիգադին հանձնումը տևում է 3-5 րոպե: Ներկա դրությամբ Երևանի շտապ օգնության ծառայության կողմից, օրական սպասարկվում է շուրջ 1200 կանչ` թվով 50 բժշկական բրիգադների կողմից և ևս 300 կանչ տրվում է խորհրդատվություն ստանալու նպատակով:
Սակայն 1-03 կանչերի ընդունման համակարգի հզորացման համար դիմել ենք «Վեոն Արմենիա» ընկերությանը:
Ընդամենը 3-4 օրվա ընթացքում համակարգը միևնույն պահին 6 կանչի փոխարեն հնարավորություն կունենա ընդունել 14 կանչ:
Իրավիճակի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...