ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի.«Եվրանեսթ» ԽՎ համանախագահների կոչը
«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի համանախագահները կոչ են արել Լեռնային Ղարաբաղահի հակամարտությունը լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահների՝ Եվրոպական ինստիտուտների ղեկավարների և ԵՄ անդամ 27 պետությունների կամ կառավարությունների ղեկավարների ու Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարներին ուղղված նամակում:
«Մենք կոչ ենք անում հակամարտության երկու կողմերին՝ ի շահ իրենց բոլոր քաղաքացիների, լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ռազմական լուծում չունի ռազմական գործողությունների վերսկսման միջոցով»,- նշված է հայտարարությունում:
Համանախագահները կոչ են անում ԼՂ հակամարտությունը լուծել վստահության և երկխոսության ամրապնդման և մշտական բանակցությունների վերսկսման միջոցով:
«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, այդ թվում՝ նախագահների մակարդակով, որոնք հիմնված են ԵԱՀԿ հիմնական սկզբունքների վրա՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտին համապատասխան»,- նշված է նամակում:
Նամակի հեղինակներն ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, առաջին հերթին ՝ ԵՄ-ի կողմից, որպեսզի ինչ-որ առաջընթաց գրանցվի անվտանգության մարտահրավերների հաղթահարման գործում, որոնք կպաշտպանեն մարդկանց կյանքը ԵՄ-ի անմիջական հարևանությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...