Իմ աշխատավարձը 2 մլն դրամից քիչ ավել է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենը՝ կրճատումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցների 99.9 տոկոսը առավելագույնը 2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, իսկ աշխատողների 0.1 տոկոսի աշխատավարձը, այսինքն՝ 10 հոգին, այդ թվում՝ ընկերության գործադիր տնօրենը, 2 միլիոն դրամից մի փոքր ավելի: Այդ մասին ՀԾԿՀ-ում քննարկման ժամանակ հայտարարել է «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանը:
«Ես, ինչպես ոմանք հայտարարում են, 20 միլիոն դրամ չեմ ստանում, այլ՝ շատ ավելի քիչ»,- ասել է նա, ապապ հ ավելել, որ «Գազպրոմ Արմենիա»-ում և էներգետիկ ոլորտի այլ հաստատություններում (ատոմակայան, ՀԷԿ) աշխատողների աշխատավարձը համեմատելի չեն, քանի որ աշխատանքի ծավալներն են անհամեմատելի:
Ըստ ընկերության տնօրենի՝ մոտ ժամանակներս «Գազպրոմ Արմենիայում» մոտ 1000 աշխատակից կկրճատվի: Կկրճատվի ամբողջ ապարատը, այդ թվում՝ վարորդները:
«Առաջարկել եմ կրճատել իմ աշխատավարձը: Բացի դրանից՝ պատրաստվում եմ կրճատել ղեկավար կազմի՝ 10 մարդու աշխատավարձ»,-ասել է Թադևոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...