Երբ, ինչպես և ինչ դիմակ կրել․ ԱՆ
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և առողջ մարդկանց շրջանում վարակման ռիսկի նվազեցման նպատակով պետք է կիրառել պաշտպանիչ դիմակներ: Դրանք կարող են լինել չափորոշիչներին համապատասխան արտադրված բժշկական դիմակներ կամ, վերջիններս ձեռք բերելու անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, կտորե, ինքնաշեն դիմակներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Ցանկացած դիմակ պետք է պատշաճ կրել` արդյունավետությունն ապահովելու և վարակի տարածումը կանխելու համար:
Բժշկական դիմակը (նաև՝ վիրաբուժական դիմակ) բաղկացած է երեք շերտից, միջինը՝ ֆիլտրող, ունի նաև ալյումինե ճկուն լար՝ քթի ձևին համապատասխան դեմքին հարմարեցնելու համար: Ֆիլտրող շերտը պաշտպանում է վիրուսներով և մանրէներով կաթիլներ շնչելուց:
Բժշկական դիմակը մեկանգամյա կիրառման արտադրատեսակ է, որը պետք է առավելագույնը 4 ժամ մեկ փոխել, քանի որ շնչառությունից խոնավանալով՝ ֆիլտրող շերտը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունը:
Բուժաշխատողները, պացիենտները և նրանց խնամողները պետք է կրեն բժշկական դիմակ։
60 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց ևս անհրաժեշտ է կրել բժշկական դիմակ։
Բժշկական դիմակ պետք է կրել նաև հանրային տրանսպորտից օգտվելիս և սպասարկման ոլորտում, ինչպես նաև առևտրի կենտրոններում ծառայություններ մատուցելիս։
Բժշկական դիմակ ձեռք բերելու հնարավորության բացակայության դեպքում կարելի է օգտագործել նաև ինքնաշեն կտորե դիմակ: Այն պետք է համապատասխանի մի շարք պահանջների, մասնավորապես` ապահովի հեշտ շնչառություն, լինի եռաշերտ, ընդ որում` ներքին շերտը բամբակե, միջին շերտը պոլիպրոպիլեն, արտաքին շերտը՝ պոլիեսթեր կամ պոլիեսթերի խառնուրդ:
Պետք է ընտրել այնպիսի գործվածք, որը հնարավոր է լվանալ բարձր ջերմաստիճանում։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեկ շերտով սինթետիկ դիմակներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...