Դատական նիստին ելույթ ունենալու ժամանակ Աբրահամ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է, այժմ նա հիվանդանոցում է. պաշտպան
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մնուկյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Հրանտ Անանյանը:
«Դատական նիստը ժամը 5-ին ենք սկսել, երկու ժամ նիստը ընթանում էր, ելույթներ ունեցանք ես և գործընկերս, ներկայացնում էիքն փաստարկներն ու հակափաստարկները, բավականին նյութ ներկայացրեցինք, ելույթի հերթը հասավ պարոն Մանուկյանին, որ խոսք ասի, ինքնազգացողութունը վատացավ, շտապօգնություն կանչեցինք, չեկավ, ուշանում էր, վիճակը վատթարանում էր, նիստն ընդհատվեց, իրեն հարազատները տեղափոխեցին հիվանդանոց»,- տեղեկացրեց նա:
Ինչ վերաբերում է այս պահին նրա առողջական վիճակին, պաշտպանը նշեց, որ որքանով տեղյակ է վիճակը կայունացնում են հիմա, առաջին անհրաժեշտ գործողություններ են կատարում: «Կտրուկ իրավիճակ չունենք, կայունացնում են վիճակը, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Առողջական խնդիրը սրտի հետ է կապված»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...