Արմավիրի պոլիկլինիկայում արձանագրված խախտումների հիմքով՝ ԱԱՏՄ նախաձեռնությամբ կհարուցվի վարչական վարույթ
ՀՀ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցն այսօր անցկացվել է Արմավիր քաղաքում: Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվորեն դիտարկել են ՀՀ արետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումն Արմավիրում գործող մի շարք կազմակերպությունների կողմից։ Վերջինների թվում են բանկեր, վարկային կազմակերպություններ, բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, առևտրի կետեր, գեղեցկության սրահներ և այլն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությունը։
Դիտարկում է անցկացվել նաև Արմավիր քաղաքի պոլիկլինիկայում:
Մշտադիտարկումները խախտումներ են արձանագրել հատկապես ատամնաբուժարաններում և մի շարք գեղեցկության սրահներում, որոնց գործունեության կասեցման նպատակով ՀՀ պարետին կներկայացվի առաջարկ, իսկ Արմավիրի պոլիկլինիկայում արձանագրված խախտումների հիմքով՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ կհարուցվի վարչական վարույթ։
Փոքրաթիվ խախտումներ են արձանագրվել դեղատներում, բանկային և գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպություններում, որտեղ տնտեսավարողները պարբերական մշտադիտարկումների արդյունքում զգալիորեն վերացրել են արձանագրված թերությունները:
Արմավիրում ստուգայցերը զուգակցվում են ողջ հանրապետության տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներով: Ամենօրյա ռեժիմով իրականացվող աշխատանքների նպատակը պարետի սահմանած նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունն ապահովելն է:
Միաժամանակ, այսօր ԱԱՏՄ-ն կասեցրել է ՀՀ տարբեր մարզերում գործող 8 տասնյակից ավելի կազմակերպության աշխատանքը, այդ թվում՝ բուտիկներ՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնում, «Նոր Զովք» սուպերմարկետի հերթական մասնաճյուղը:
Ընդ որում՝ վերջինիս Հակոբ Հակոբյան 8/2 հասցեում գործող մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, կասեցված լինելով հանդերձ, շարունակել է ինքնակամ գործել։ Դիտարկված խախտման վերաբերյալ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրատապ տեղեկացրել է ՀՀ ոստիկանությանը՝ սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու։ Սուպերմարկետների ցանցի այս մասնաճյուղում առկա թերությունների և հնարավոր խախտումների վերաբերյալ ՀՀ ԱԱՏՄ-ն ահազանգեր էր ստացել նաև «Թեժ գծով»։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ տեղեկացնում է՝ ՀՀ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Դրանց չկատարման դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների դեպքում դրանք կլինեն առավել խիստ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...