ԱԱՏՄ-ն այսօր կասեցրել է 8 տասնյակից ավելի կազմակերպության աշխատանք
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ՀՀ տարբեր մարզերում գործող 8 տասնյակից ավելի կազմակերպության աշխատանք են կասեցրել, այդ թվում՝ բուտիկներ՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնում, «Նոր Զովք» սուպերմարկետի հերթական մասնաճյուղը: Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։
Ընդ որում՝ վերջինիս Հակոբ Հակոբյան 8/2 հասցեում գործող մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, կասեցված լինելով հանդերձ, շարունակել է ինքնակամ գործել։
Դիտարկված խախտման վերաբերյալ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրատապ տեղեկացրել է ՀՀ ոստիկանությանը՝ սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու։
Սուպերմարկետների ցանցի այս մասնաճյուղում առկա թերությունների և հնարավոր խախտումների վերաբերյալ ՀՀ ԱԱՏՄ-ն ահազանգեր էր ստացել նաև «Թեժ գծով»։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ տեղեկացնում է՝ ՀՀ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Դրանց չկատարման դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների դեպքում դրանք կլինեն առավել խիստ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...