Քաղաքացիները ի՞նչ օրինակ կարող են վերցնել. լրագրողը՝ դիմակ չկրելու համար տուգանվող Գևորգ Պետրոսյանին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարան Շենգավիթի նստավայրում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ոստիկանները կրկին տուգանեցին։
«Ես վարչական վարույթի ժամանակ կներկայացնեմ»,- ասաց պատգամավորը, հայտնում է news.am-ը:
Հարցին՝ ինչո՞ւ հիմա չի ներկայացնում իր բժշկական փաստաթղթերը, պատգամավորն արձագանքեց. «Ձեր կարծիքով ես իմ բժշկական փաստաթղթերով տրաֆարետի նման արած ման պիտի գա՞մ»։
Լրագրողի դիտարկմանը, որ քաղաքացիները այդպիսով ինչ օրինակ կարող են վերցնել պատգամավորից, Պետրոսյանն արաձագանքեց. «Եթե քաղաքացիներն ինձնից պիտի օրինակ վերցնեն, ապա դիմակ կրելը չի այդ լավագույն տարբերակը, որ ինձնից օրինակ վերցնեն. էնքան բանով կարող են ինձնից օրինակ վերցնել»։
Հիշեցնենք, որ երեկ նույնպես իրեն տուգանեցին՝ դիմակ չկրելու պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...