ՀՀ ԱԳՆ արձագանքել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը
Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման եւ զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն եւ ատելության խոսքի դրսեւորումներ են, որոնք ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի ամրապնդման վրա: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` Թուրքիայի նախագահի աշխատակազմում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, եւ պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննարկել այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն պնդումների», Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման եւ դրա զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն եւ իրենից ներկայացնում են ատելության խոսքի դրսեւորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման եւ ամրապնդման վրա: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ, դա Թուրքայի եւ միջազգային հանրության խնդիրն է:
Դա է վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները եւ գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Մեզ եւ միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաեւ հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման եւ կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման եւ դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար: Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով եւ ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել եւ հարթելու է իր ճանապարհը»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...