ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորի 43-ամյա բնակիչը հրացանով կրակել է երևանցի երիտասարդի դեմքին
Հունիսի 14-ին, ժամը 3-ի սահմաններում, մի կին 1-02 էր զանգել և հայտնել, որ Վանաձոր քաղաքի ցուցանակի մոտ արնոտված մի տղամարդ է իրենց մեքենան փորձել կանգնեցնել, սակայն իրենք չեն կարողացել կանգնել: Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Գուգարքի բաժին:
Քրեական հետախույզների անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի սննդի օբյեկտներից մեկի մոտ Վանաձորի Անդրանիկի փողոցի 43-ամյա մի բնակիչ վիճել է երևանցի 27-ամյա մի երիտասադի հետ և «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական մեկփողանի հրացանով կրակել նրա դեմքին, ինչի հետևանքով երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը նույն օրը, ժամը 7.30-ին, ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին` իր հետ բերելով հրացանը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Որպես Ծառուկյան Գագիկ եմ ասում՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցաքննության գնալուց առաջ իր առանձնատան դիմաց դիմեց նաև ժողովրդին: «Այսօրվա այս պահը...
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը. Նաիրա Զոհրաբյան
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ-ական պատգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին. Արսեն Թորոսյան
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին… ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է։
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...