ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը
Երեկ մենք ասացինք, որ մեր մեծագույն խնդիրն այս պահին տեսնում ենք դիմակների կրման հետ կապված կարգապահությունը և այսօր այդ առիթով կայացրել ենք որոշումներ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ որոշումը հետևյալն է. Նախ վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը: Խոսքը՝ անձնագրի, ID քարտի, կամ վարորդական իրավունքի մասին է»,- ասաց վարչապետը:
Որոշման անհրաժեշտությունը վարչապետն այսպես մեկնաբանեց՝ շատ դեպքերում դիմակ կրելու խախտումների համար վարչական վարույթի հարց է առաջանում, և քաղաքացիների մոտ փաստաթղթի բացակայությունը գործընթացի արդյունավետության վրա ազդում է:
Նրա խոսքերով՝ անձը հաստատող փաստաթղթի ու դիմակի կրման կանոնների խախտումը դիտարկվելու են որպես առանձին իրավախախտումներ: Տուգանքները ևս սահմանվելու են առանձին՝ յուրաքանչյուր դեպքում 10 հազար դրամ:
Իսկ ձեռնոցներ կրելու պարտադիր պայմանը հանվել է, քանի որ, ինչպես Փաշինյանն ասաց՝ փորձը ցույց է տալիս, որ դրանց վրա սովորաբար արագ կուտակվում են որոշակի նյութեր, և ավելի լավ է կենտրոնանալ ձեռքերը ախտահանելու խնդրի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...