Մանկության տարիների իմ հերոսը հետո դարձավ իմ քաղաքական ղեկավարը. Նորա Առուստամյան
«Գիտեմ, որ շատերդ սիրում եք, հարգում եք և ընդունում եք պարոն Ծառուկյանի արած բոլոր լավ ու վատ գործերը, ավաղ, այդ մասին ձեզ այսօր չի կարելի խոսել»: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը:
Նա նշեց, որ ինքը շինծու քաղաքական գործերի պատանդ դարձած մարդու դուստր է (նրա հայրը Ծառուկյանի մտերիմներից Սեդրակ Առուստամյանն է)։ Իսկ հիմա, ըստ Առուստամյանի, քաղաքական գործեր են կապվում նաև Ծառուկյանի մասին։
«Պարոն Ծառուկյանի եւ հորս համագործակցության երկար տարիների ընթացքում մշտապես լսել եմ պարոն Ծառուկյանի կողմից հնչեցված այս խոսքերը`ոչինչ` թող ես տուժեմ, բայց նա չտուժի, նա ընտանիք է կերակրում:
Ինձ համար հպարտություն առաջացնող երեւույթ է, որ մանկության տարիների իմ հերոսը հետո դարձավ իմ քաղաքական ղեկավարը եւ այսօր ամեն գործ անելուց առաջ ականջիս հնչում են քաղաքական ղեկավարիս` մանկությանս հերոսի խոսքերը` ինչ անում ես պետք է դիմացինիդ մասին եւս մտածես»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...