Զոհրաբյանի աշխատասենյակի խուզարկության լուրը չի համապատասխանում իրականությանը. Կոստանյան
ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյան հայտարարություն է տարածել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառման կապակցությամբ:
«Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը առ այն, որ ՔԿ ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել ԱԺ իր աշխատասենյակում չի համապատասխանում իրականությանը: ՔԿ գործընկերները շուտով հանդես կգան հավելյալ պարզաբանումներով»,-գրել է Վահան Կոստանյանը:
Ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ խուզարկվում է իր ԱԺ աշխատասենյակը:
«Քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն-ազգանունը չեմ հիշում, և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։
Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...