Քաղաքականություն

Եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային. Զոհրաբյանը՝ տարածված փաստաթղթի վերաբերյալ

WRed 259 դիտում
Եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային. Զոհրաբյանը՝ տարածված փաստաթղթի վերաբերյալ

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԱԾ տեսանյութում հրապարակված՝ իր անվանն առնչվող փաստթղթի մասին:

«Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս...

Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ՝ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային, ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ:

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային:

Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար:

Հ.Գ. Խնձոր կերեք, խնձոր»,-գրել է Զոհրաբյանը:

Ավելի վաղ գրել էինք, որ ԱԱԾ-ի տարածած տեսանյութում՝ կադրերից մի քանիսում, երևում են փաստաթղթեր, որոնք մակագրված են ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, Նապոլեոն Ազիզյանի, Սերգեյ Բագրատյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած, արդեն անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի անուններով:

Փաստաթղթերից մեկում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունով գրություն կա. «Ես՝ Նաիրա Զոհրաբյանս, որպես ԲՀԿ անդամներից մեկը, ով իր ողջ քաղաքական ուղին անցել է Գագիկ Ծառուկյանի հետ, Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ, որ երբևէ չեմ անելու հայտարարություններ, որոնք նախապես չեն քննարկվել և համաձայնեցվել Ծառուկյանի հետ:

Ես երաշխավուրում ու երդվում եմ իմ ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջիկներով, որ այլևս էմոցիոնալ առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից