Թող ոչ ոք այսօրվա իրադարձություններից չուրախանա, երբ իրենց գործընկերներին քարշ են տալիս ասֆալտի վրայով. Իվետա Տոնոյան
Իշխանությունը որեւէ դեպքում չի կարողանալու իր ձեռքի տակ եղած գործիքներով ճնշել ընդդիմության ձայնը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Այն կարգի է իշխանությունը կորցրել ադեկվատությունը, որ անգամ պատգամավորներին են փորձում բերման ենթարկել։ Ես չեմ ասում, որ պատգամավորների վրա անհամաչափ ուժի կիրառում է եղել այսօր եւ մի քանի ժամ է տեսանյութերը համացանցում են, գոնե սոլիդարությունից ելնելով, իշխանության խմբակցության որեւէ ներկայացուցիչ որեւէ կերպ չի արձագանքել այս ամենին։ Ուզում եմ հիշեցնել՝ բումերանգի էֆեկտն աշխատելու հատկություն ունի, որեւէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա, երբ իրենց գործընկերներին քարշ են տալիս ասֆալտի վրայով։ Արդեն ամեն ինչ սպասում եմ իշխանությունից, անգամ օրենքը շրջանցելը։ Մենք կառաջնորդվենք քաղաքական գործիքակազմով»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ծառուկյանն այսօր մնա ԱԱԾ-ում, Տոնոյանն ասաց. «Քանի որ ես իշխանության գործողություններում տրամաբանության որեւէ հատիկ չեմ փորձում գտնել, կրկնում եմ՝ որեւէ բան չեմ բացառում։ Այո, ըստ մամուլի՝ կա սցենար՝ պարոն Ծառուկյանին այստեղ պահելու եւ գալ խորհրդարան՝ անձեռնմխելիությունից զրկելու համար»։
Իվետա Տոնոյանը շնորհակալություն հայտնեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին. «Շնորհակալություն եմ հայտնում «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերներին, որոնք մեր կողքին են գտնվում։ Ակնկալում եմ, որ այս գործընթացում մեր ընդդիմադիր գործընկերները կլինեն մեր կողքին»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...