Իշխան Զաքարյանի հարցաքննությունն ավարտվել է. կալանքի միջնորդություն չկա. ArmDaily
ԱԱԾ-ում ավարտվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հարցաքննությունը։ Նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գործն առնչվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող մեղադրանքի հետ։
«Հարցաքննությունից հետո պարոն Զաքարյանին բաց են թողել։ Նա արդեն տանն է։ Գործը, որի շրջանակներում հարցաքննությունը տեղի է ունեցել ընտրակաշառքնի հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում է։ Ինչ վերաբերվում է նրա դիրքորոշմանը՝ նախաքննական գաղտնիքի հետ կապված՝ պարտավորություն ունենք և չենք կարող դիրքորոշման կամ ցուցմունքի հետ կապված տեղեկություն հայտնենք, երբ թույլատրելի կլինի՝ կհայտնենք»,- ասաց պաշտպանը։ Հարցին, թե պարոն Զաքարյանը ինչ կարգավիճակ ունի՝ փաստաբանն ասաց՝ «վկա-կասկածյալ, ինչ-որ միջանկյալ կարգավիճակում է, կալանքի միջնորդություն չկա»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...