Հայաստանում Գագիկ Ծառուկյանի աջակիցները պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «РИА Новости»-ն անդրադարձը
Ռուսաստանյան «РИА Новости» կայքն այսօր անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար, մեծ գործարար Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները, ում տունը խուզարկվել է կիրակի օրը, Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց վանկարկում էին. «Նիկոլ, հեռացիր»՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտնում է կայքը։
Ավելի վաղ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր Ազգային անվտանգության ծառայության անդամների կողմից Ծառուկյանի տան մոտ իրականացված խուզարկության մասին: Ըստ նրա՝ քննչական գործողությունների պատճառը կարող են լինել ֆինանսական խնդիրները, որոնք ծագել են Մարտունի քաղաքում մեծամասնության թեկնածուներից մեկի հետ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Ավելի վաղ, Ծառուկյանը խոսել է իր տան մոտ հավաքված ցուցարարների հետ: Նա իր դեմ հնչած մեղադրանքները անվանել է շինծու, իսկ կատարվածը` քաղաքական ճնշում և շանտաժ: Պատգամավորի խոսքով՝ իրենք ուզում են վախեցնել նրան, բայց ինքը չի հանձնվի: Ծառուկյանը հավելել է, որ գնում է հարցաքննության։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կուսակցության քաղխորհրդի նիստում Ծառուկյանն առաջարկել է՝ կառավարությունը 100% -ով փոխվի: Ըստ նրա՝ հիմնական խնդիրն այն է, որ կառավարությունում փորձառու մարդիկ չկան:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...