Եթե անհրաժեշտություն լինի, մենք նաեւ գիշերը կմնանք այստեղ. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են գիշերն անցկացնել ԱԱԾ շենքի մոտ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե անհրաժեշտություն լինի մենք նաեւ գիշերը կմնանք այստեղ, կամ հերթափոխով, կամ բոլորով, մենք չենք լքի մեր դիրքերը, սա էլ մեր խրամատն է, մեր պայքարը քաղաքական ուժերի իրենց կարծիքն անարգել արտահայտելու համար է»,- ասաց նա:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել:
ԱԱԾ-ի մոտ են հավաքվել ԲՀԿ պատգամավորներ, աջակիցներ, եւ քաղաքական գործիիչներ, ոստիկանները բերման են ենթարկել բազմաթիվ աջակիցների, բհկ–ականներն ու աջակիցները նստացույց են կազմակերպել:
Լուսանկերը՝ Photolure
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...